«Բարսելոնա»-ի նախկին խաղացողի որդին պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալ»-ի հետ

07 Օգոստոսի 2018 19:24
«Բարսելոնա»-ի նախկին խաղացողի որդին պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալ»-ի հետ

«Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Էյդուր Գուդյոնսենի որդին՝ Անդրի Լուկաս Գուդյոնսենը դարձել է Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ:

16-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա «արքայական ակումբ»-ի երիտասարդական թիմերից մեկում:

Նախկինում երիտասարդ խաղացողը հանդես է եկել «Էսպանյոլ»-ում:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ պայմանագիր եմ կնքել Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Լավատեսությամբ եմ նայում իմ ապագային»,- իր ինստագրամյան էջում գրել է Անդրի Լուկասը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: