50 մլն եվրո + 2 խաղացողի տրանսֆեր. «Բարսելոնա»-ն առաջարկ է կատարել «Ման. Յունայթեդ»-ին

07 Օգոստոսի 2018 18:44
50 մլն եվրո + 2 խաղացողի տրանսֆեր. «Բարսելոնա»-ն առաջարկ է կատարել «Ման. Յունայթեդ»-ին

«Բարսելոնա»-ն շարունակում է բանակցություններ վարել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը գնելու շուրջ: Այս մասին հաղորդում է իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կապտանռնագույններ»-ը ֆրանսիացու տեղափոխության դիմաց անգլիական կողմին առաջարկել են 50 մլն եվրո և թիմի ֆուտբոլիստներ Յերի Մինայի ու Անդրե Գոմեշի տրանսֆերային իրավունքները:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանն Անգլիայում փակվում է օգոստոսի 9-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: