«Ռեալ Մադրիդ»-ը նշում է հիմնադրման 115-ամյակը (տեսանյութ)

06 Մարտի 2017 16:48
«Ռեալ Մադրիդ»-ը նշում է հիմնադրման 115-ամյակը (տեսանյութ)

1902 թվականի մարտի 6-ին Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրների կողմից ստեղծվեց «Մադրիդ» ֆուտբոլային ակումբը, որին 1920 թվականի հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII-ը շնորհեց «արքայական» տիտղոսը, ինչը իսպաներեն հնչում է «Ռեալ»։ Այստեղից է գալիս ակումբի անվանումը՝ «Ռեալ Մադրիդ»։ Սակայն ակումբի հիմնադրման օրը համարվում է հենց 1902 թվականի մարտի 6-ը, և ասյօր՝ 2017 թվականի մարտի 6-ին, «Ռեալ»-ը նշում է իր հիմնադրման 115-ամյակը:

«Արքայական» ակումբը համարվում է ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր թիմերից մեկը: Իր 115-ամյա պատմության ընթացքում «Ռեալ»-ը ռեկորդային 32 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, նույնպես ռեկորդային 11 անգամ տիրացել է Չեմպիոնների լիգայի գավաթին, 19 անգամ երկրի ազգային գավաթին, ինչպես նաև 3 անգամ Միջմայրցամաքային և 2 անգամ աշխարհի ակումբային առաջնության գավաթներին:

ՖԻՖԱ-ի վարկածով Մադրիդի «Ռեալ»-ը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլային ակումբ: 

Sportal.Am-ի անձնակազմը շնորհավորում է Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուներին՝ սիրելի թիմի 115-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: