Բոնուչին չի բացառել. ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

06 Մարտի 2017 13:23
Բոնուչին չի բացառել. ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

Թուրինի «Յուվենթուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է մարզական կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնա»-ում:

Mediaset Premium-ին տված հարցազրույցի ժամանակ Բոնուչին չի հերքել, որ ցանկություն ունի սովորել կատալոներեն և տեղափոխվել «Բարսելոնա»:

«Իհարկե, ոչինչ պետք չէ բացառել: Սովորու՞մ եմ կատալոներեն: Ապագայում ես դա կարող եմ անել», - ասել է Բոնուչին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Բոնուչին առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկություն ունի հեռանալ «Յուվենթուս»-ից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: