Հուսով եմ՝ Վրսալկոն կմնա «Ատլետիկո»-ում. Սիմեոնե

29 Հուլիսի 2018 17:25
Հուսով եմ՝ Վրսալկոն կմնա «Ատլետիկո»-ում. Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է թիմի պաշտպան Շիմե Վրսալկոյի հնարավոր տեղափոխությունը Միլանի «Ինտեր»:

«Ես շատ գոհ եմ Վրսալկոյից: Նա հիանալի հանդիպումներ անցկացրեց աշխարհի առաջնությունում՝ ցուցադրելով իր ողջ ներուժը:

Ուրախ եմ Շիմեի համար և հուսով եմ, որ նա կմնա «Ատլետիկո»-ում: Վրսալկոն առանցքային ֆուտբոլիստ է մեզ համար»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, նոր մրցաշրջանը վարձակալական հիմունքներով կանցկացնի «Ինտեր»-ում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: