Ռոնալդուն վերադարձել է մարզումային ընդհանուր խումբ

05 Մարտի 2017 22:45
Ռոնալդուն վերադարձել է մարզումային ընդհանուր խումբ

Իսպանական Լա Լիգայի 26-րդ տուրի «Էյբար»-ի դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալ»-ը վերականգնողական մարզում է անցկացրել, որին ըմդհանուր խմբի կազմում մասնակցել է նաև թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:

Պորտուգալացի հարձակվողը վնասվածք էր ստացել նախորդ տուրի «Լաս Պալմաս»-ի դեմ խաղում, ինչի պատճառով բաց էր թողել «Էյբար»-ի դեմ հանդիպումը:

Սպասվում է, որ Ռոնալդուն կմասնակցի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Նապոլի»-ի դեմ պատասխան խաղին, որը կայանալու է մարտի 7-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: