Աբիդալը մեկնաբանել է Ազարի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին խոսակցությունները

12 Հուլիսի 2018 20:12
Աբիդալը մեկնաբանել է Ազարի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին խոսակցությունները

Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը մեկնաբանել է Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարի հնարավոր տեղափոխությունը կատալոնական ակումբ:

«Ազարը «Բարսելոնա»-ու՞մ: Մենք սովորաբար չենք խոսում այլ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների մասին: Այդ հարցը կարող եք Ազարին տալ:

Եթե նա տեղափոխվի «Բարսելոնա», ապա այդ մասին դուք առաջինը կիմանաք»,- Աբիդալի խոսքերն է մեջբերում Marca-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: