Միշտ հիացել եմ Չավիի և Ինիեստայի խաղով. Արթուր Ռամոս

12 Հուլիսի 2018 19:29
Միշտ հիացել եմ Չավիի և Ինիեստայի խաղով. Արթուր Ռամոս

Կատալոնական «Բարսելոնա»-ի նորեկ Արթուր Ռամոսն առաջին մեկնաբանություններն է տվել «կապտանռնագույններ»-ի կազմը համալրելուց հետո:

«Շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ: Այս ակումբում խաղալն ինձ համար միշտ երազանք է եղել: Երբ դեռ երեխա էի, մշտապես երազում էի այս օրվա մասին: 

Ինձ շատ են համեմատում Չավիի և Ինիեստայի հետ: Բայց ես ո՛չ Չավին եմ, ո՛չ էլ Ինիեստան: Ես Արթուրն եմ: Այդուհանդերձ, չեմ կարող հերքել, որ հաճելի է, երբ ինձ համեմատում են այդ երկու հանճարեղ ֆուտբոլիստների հետ, քանի որ միշտ հիացել եմ նրանց խաղով»,- 21-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: