Պաշտոնական. Լանգլեն՝ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ

12 Հուլիսի 2018 17:43
Պաշտոնական. Լանգլեն՝ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը, «Սևիլիա»-ի պաշտպան Կլեման Լանգլեն տեղափոխվել է կատալոնական ակումբ:

23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կատալոնական ակումբը վճարել է 35.9 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Նոր պայմանագրով ֆրանսիացի ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 300 միլիոն եվրո:

Նշենք, որ Լանգլեն «Սևիլիա»-ում հանդես էր գալիս 2017 թվականից: Այդ ընթացքում մասնակցել է 73 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: