Մոդրիչը կհանդիպի Լոպետեգիի հետ, որպեսզի քննարկի իր ապագան

11 Հուլիսի 2018 22:50
Մոդրիչը կհանդիպի Լոպետեգիի հետ, որպեսզի քննարկի իր ապագան

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր է Մունդիալ-2018-ից հետո հանդիպել «արքայական ակումբ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին և քննարկել իր ապագան: Այս մասին հաղորդում է Don Balon-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ խորվաթ ֆուտբոլիստը կասկածներ ունի, որ գալիք մրցաշրջանում նոր մարզչի օրոք կարող է կորցնել իր տեղը թիմի մեկնարկային կազմում: 

Նշենք, որ ներկայիս պայմանագրով 32-ամյա խաղացղը մադրիդյան գրանդում պետք է մնա մինչև 2020 թվականը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: