«Բարսելոնա»-ն համաձայնության է հասել Ադրիան Ռաբիոյի հետ

11 Հուլիսի 2018 18:57
«Բարսելոնա»-ն համաձայնության է հասել Ադրիան Ռաբիոյի հետ

«Բարսելոնա»-ն ցանկանում է ձեռք բերել ՊՍժ-ի կիսապաշտպան Ադրիան Ռաբիոյի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կապտանռնագույններ»-ի սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը բանակցություններ է տարել Ռաբիոյի գործակալի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռաբիոն համաձայնվել է տեղափոխվել «Բարսելոնա»։

Նշենք, որ Ռաբիոն տեղափոխվելով կատալոնական ակումբ պետք է կնքի 5-ամյա պայմանագիր։ Ֆրանսիացի կիսապաշտպանը «Բարսելոնա»-ում տարեկան կստանա 7 միլիոն եվրո աշխատավարձ։

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: