Կլեման Լանգլեն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

11 Հուլիսի 2018 18:32
Կլեման Լանգլեն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Սևիլյա»-ի պաշտպան Կլեման Լանգլեն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։ Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը վաղը կհայտարարի Լանգլեի տեղափոխության մասին։ «Բարսելոնա»-ն ֆրասիացի պաշտպանի տրանսֆերի դիմաց «Սևիլյա»-ին կվճարի 35 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Կլեման Լանգլեն մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: