Ռամոսը հայտարարություն է արել Իսպանիայի հավաքականում տեղի ունեցած մարզչական փոփոխությունից հետո

13 Հունիսի 2018 18:34
Ռամոսը հայտարարություն է արել Իսպանիայի հավաքականում տեղի ունեցած մարզչական փոփոխությունից հետո

Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ անկախ ամեն ինչից նվիրված է իր երկրին:

«Մենք Իսպանիայի հավաքականն ենք և միասին ներկայացնում ենք երկիր, նրա զինանշանն ու գույները: Մենք պատասխանատվություն ենք կրում և նվիրված ենք ձեզ: Երեկ, այսօր և վաղը մենք կլինենք միասին»,- գրել է ֆուտբոլիստն իր թվիթերյան միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականում ժամեր առաջ մարզչական փոփոխություն տեղի ունեցավ՝ Խուլեն Լոպետեգին իր պաշտոնը զիջեց Ֆերնանդո Հիերոյին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: