Ռոնալդուն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Մեսսիի կախարդանքը ֆուտբոլում ավելի մեծ է. Ռոնալդո

13 Հունիսի 2018 17:57
Ռոնալդուն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Մեսսիի կախարդանքը ֆուտբոլում ավելի մեծ է. Ռոնալդո

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն խոսել է մեր օրերի լավագույն ֆուտբոլիստների՝ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին:

«Հաշվի առնելով Ռոնալդուի անհավանական վերաբերմունքը գործին և նրա հաղթական մտածելակերպը, Կրիշտիանուն յուրահատուկ ֆուտբոլիստ է:

Այնուամենայնիվ, պետք է խոստովանեմ, որ Մեսսին ֆուտբոլին ավելի մեծ կախարդանք է բերում: Լեոյի խաղում տպավորում է նրա դրիբլինգը, բազմակողմանիությունը և այն, որ նա կարող է հարձակման ժամանակ ստեղծել զարմանալի իրավիճակներ»,- Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: