Եվրոպական 2 թոփ ակումբներ լրջորեն հետաքրքրված են Սավիչի ծառայություններով

13 Հունիսի 2018 15:14
Եվրոպական 2 թոփ ակումբներ լրջորեն հետաքրքրված են Սավիչի ծառայություններով

Եվրոպական 2 թոփ ակումբներ լրջորեն հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Ստեֆան Սավիչի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է հայտնի մարզական լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, խոսքը վերաբերում է Թուրինի «Յուվենթուս»-ին և Լոնդոնի «Չելսի»-ին, որոնք պատրաստ են 27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի  ժամանակ:

Ավարտված մրցաշրջանում Սավիչը «Ատլետիկո»-ի կազմում մասնակցել է 37 հանդիպման, բայց գոլով և գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: