«Մոնակո»-ի կիսապաշտպանը մոտ է «Ատլետիկո» տեղափոխությանը

12 Հունիսի 2018 21:28
«Մոնակո»-ի կիսապաշտպանը մոտ է «Ատլետիկո» տեղափոխությանը

«Մոնակո»-ի կիսապաշտպան Թոմ Լեմարը մոտ է «Ատլետիկո» տեղափոխությանը: Այս մասին հաղորդում է Football Espana-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան գրանդը համաձայնության է եկել ֆրանսիական կողմի հետ ֆուտբոլիստի տեղափոխության հարցում: Նշվում է, որ իսպանական ակումբը տրանսֆերի դիմաց կվճարի 60 մլն եվրո:

Ներկայիս պայմանագրով ֆրանսիացին «Մոնակո»-ում պետք է մնա մինչև 2020 թվականը:

Հարկ է նշել, որ 22-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ը, «Բարսելոնա»-ն ու «Լիվերպուլ»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: