«Ռեալ»-ի առաջատարները չեն ցանկանում ակումբի լեգենդին տեսնել գլխավոր մարզչի պաշտոնում

12 Հունիսի 2018 16:13
«Ռեալ»-ի առաջատարները չեն ցանկանում ակումբի լեգենդին տեսնել գլխավոր մարզչի պաշտոնում

Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստները ակումբի լեգենդ Միշելին չեն ցանկանում տեսնել գլխավոր մարզչի պաշտոնում:

Իսպանական մի շարք լրատվամիջոցների տեղեկություններով «արքայական» ակումբի առաջատարները հայտնել են ակումբի ղեկավարությանը, որ դեմ են 55-ամյա մասնագետի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակմանը: Ֆուտբոլիստները կասկածներ ունեն Միշելի մարզչական որակների հարցում:

Նշենք, որ 55-ամյա մասնագետը մինչ օրս առանց որևէ նշանակալի հաջողության գլխավորել է «Ռայո Վալյեկանոն», «Խետաֆե»-ն, «Սևիլյա»-ն, «Օլիմպիակոս»-ը և «Մալագա»-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: