Սիմեոնեն կողմնորոշվել է Գրիզմանին փոխարինողի հարցում

07 Հունիսի 2018 15:28
Սիմեոնեն կողմնորոշվել է Գրիզմանին փոխարինողի հարցում

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կողմնորոշվել է Գրիզմանին փոխարինողի հարցում: Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ն:

Ինչպես տեղեկացնում է Cadena Ser-ը, արգենտինացի մասնագետը ցանկանում է ձեռք բերել «Միլան»-ի կիսապաշտպան Սուսոյի տրանսֆերային իրավունքները: 

Հաղորդվում է, որ անկախ այն բանից՝ Գրիզմանը կմնա «Ատլետիկո»-ում, թե ոչ, մադրիդյան ակումբը քայլեր կձեռնարկի Սուսոյին թիմ բերելու համար:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: