Սիմեոնեն ցանկանում է իր թիմում տեսնել «Միլան»-ի ֆուտբոլիստին

03 Հունիսի 2018 19:04
Սիմեոնեն ցանկանում է իր թիմում տեսնել «Միլան»-ի ֆուտբոլիստին

«Ատլետիկո»-ն սկսել է հետաքրքրվել «Միլան»-ի վինգեր Սուսոյի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացուն իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն: Արգենտինացի մասնագետի կարծիքով Սուսոն կկարողանա ուժեղացենլ իր թիմի հարձակման աջ եզրը:

Հարկ է նշել, որ 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված հրաժարագինը կազմում է 38 մլն եվրո:

Ավարտված մրցաշրջանում Սուսոն «ռոսոներիներ»-ի կազմում դարձել է 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: