Sport.es. Սիմեոնեն ամեն օր զանգահարում է Գրիզմանին և նրան խնդրում չհեռանալ «Ատլետիկո»-ից

03 Հունիսի 2018 15:49
Sport.es. Սիմեոնեն ամեն օր զանգահարում է Գրիզմանին և նրան խնդրում չհեռանալ «Ատլետիկո»-ից

Մադրիդի «Ատլետիկո»-ն չի ցանկանում, որպեսզի թիմի հարձակվող Անտուան Գրիզմանը տեղափոխվի «Բարսելոնա»:

Sport.es-ի տեղեկություններով, «ատլետներ»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամեն օր զանգահարում է ֆրանսիացուն և նրան խնդրում չհեռանալ «Ատլետիկո»-ից:

Բացի այդ, Գրիզմանին թիմում մնալ համոզում են նաև թիմակիցները: Հաղորդվում է, որ Դիեգո Կոստան Գրիզմանին խորհուրդ է տվել մերժել «Բարսելոնա»-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: