Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, եթե Գրիզմանը հեռանա «Ատլետիկո»-ից. Սիմեոնե

17 Մայիսի 2018 13:53
Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, եթե Գրիզմանը հեռանա «Ատլետիկո»-ից. Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Մարսել»-ի դեմ Եվրոպա Լիգայի եզրափակչի հանդիպումից հետո խոսել է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի հնարավոր հեռանալու մասին:

«Ատլետներ»-ը 3:0 հաշվով հաղթանակ տարան և նվաճեցին գավաթը, իսկ Գրիզմանը դարձավ դուբլի հեղինակ:

«Եթե Գրիզմանը մնա, ապա «Ատլետիկո»-ն կշարունակի աճել և հաջողություններ գրանցել, բայց եթե հեռանա, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա: Անտուանը շատ բան է տվել ակումբին: Նույնիսկ առանց նրա մենք կշարունակենք աճել»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: