Mundo Deportivo. «Սևիլիա»-ի ֆուտբոլիստը տեղափոխվում է «Բարսելոնա»

16 Մայիսի 2018 15:12
Mundo Deportivo. «Սևիլիա»-ի ֆուտբոլիստը տեղափոխվում է «Բարսելոնա»

«Սևիլիա»-ի պաշտպան Կլեման Լանգլեն կարիերան կշարունակի «Բարսելոնա»-ում: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:

Աղբյուրի տեղեկություններով, կատալոնական ակումբն արդեն համաձայնեցրել է Լանգլեի տրանսֆերը «Սևիլիա»-ի հետ: «Կապտանռնագույններ»-ը կվճարեն Լանգլեի հրաժարագինը՝ 35 միլիոն եվրո:

Հաղորդվում է, որ ֆրանսիացի պաշտպանը 5 տարվա պայմանագիր է կնքելու «Բարսելոնա»-ի հետ, որը, նույնպես, փաստացի համաձայնեցված է:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: