Հայտնի թենիսիստ Ռաֆայել Նադալը բացատրել է, թե ինչու է Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում աջակցել «Ատլետիկո»-ին:
«Այսօր համարվում է, որ ինչ-որ թիմի իսկական երկրպագու լինելու համար պետք է դեմ լինես մեկ այլ թիմի: Այո, ես «Ռեալ»-ին եմ երկրպագում, բայց «Ատլետիկո»-ում շատ ընկերներ ունեմ:
Նրանք եվրոպական մրցաշարում խաղում էին անգլիական թիմի դեմ: Ընդունեցի «Ատլետիկո»-ի հրավերն ու որոշեցի աջակցել թիմին: Ցանկանում էի հետևել այդ հրաշալի հանդիպմանը»,- Նադալի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: