Իսպանացի աշխարհահռչակ թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագու է, ցանկանում է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խաղա իր սիրելի ակումբում:
«Չգիտեմ՝ ցանկանու՞մ եմ, որ «Ռեալ»-ը գնի Նեյմարի տրանսֆերը: Դա կախված է շատ գործոններից: Հասկանում եմ, որ նա հրաշալի ֆուտբոլիստ է:
Կցանկանայի, որ Նեյմարը հանդես գար «Ռեալ»-ի կազմում, քանի որ տեսել եմ, թե ինչպես են Մադրիդում մեծագույն ֆուտբոլիստներ աճել, բայց ոչ ցանկացած գնով»,- Նադալի խոսքերն է մեջբերում Le10Sport-ը: