«Գնդակը մեզ ավելի ուժեղ է դարձնում». «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները՝ Nike-ի նոր գովազդում (տեսանյութ)

13 Մարտի 2018 15:51
«Գնդակը մեզ ավելի ուժեղ է դարձնում». «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները՝ Nike-ի նոր գովազդում (տեսանյութ)

Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները նկարահանվել են Nike-ի նոր գովազդային հոլովակում, որը նկարահանվել է «Գնդակը մեզ ավելի ուժեղ է դարձնում» նախագծի շրջանակում։

«Երբ «Բարսելոնա»-ն գնդակով է, քաղաքն ակտիվանում է։ Երբ մենք կորցնում ենք գնդակը, միայն 6 վայրկյան ունենք այն վերադարձնելու համար»,- վերնագրված է հոլովակը:

Հիշեցնենք, որ Nike-ն ու «Բարսելոնա»-ն այս տարի նշում են իրենց գործակցության 20 ամյակը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: