Mundo Deportivo. «Ռեալ»-ը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Ռոնալդուին

13 Մարտի 2018 15:09
Mundo Deportivo. «Ռեալ»-ը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է ընթացիկ մրցաշրջանի ավարտին երկարաձգել թիմի առաջատար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ գործող պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի տեղեկություններով, Պերեսը խոսետացել էր Ռոնալդուին երկարաձգել պայմանագիրը դեռ նախորդ մրցաշրջանի վերջում, բայց պորտուգալացու գոլային երաշտն ընթացիկ մրցաշրջանի սկզբում մտափոխել է նախագահին: Այնուամենայնիվ, «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրի վերջին հաջող ելույթներից հետո Պերեսը որոշել է նոր և ավելի լավ պայմաններով պայմանագիր առաջարկել պորտուգալացուն: Սպասվում է, որ Ռոնալդուն նոր պայմանագրով կվաստակի ոչ պակաս, քան Լիոնել Մեսսին «Բարսելոնա»-ում (մոտ 40 միլիոն եվրո տարեկան):

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը Պրիմերայում մասնակցել է 22 հանդիպման և խփել 18 գոլ:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: