Le10Sport. Գրիզմանը մերժել է «Ատլետիկո»-ի՝ նոր պայմանագրի վերաբերյալ առաջարկը

13 Մարտի 2018 14:11
Le10Sport. Գրիզմանը մերժել է «Ատլետիկո»-ի՝ նոր պայմանագրի վերաբերյալ առաջարկը

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանն, ինչպես երևում է, վերջնականապես որոշել է տեղափոխվել «Բարսելոնա»:

Le10Sport-ը հայտնում է, որ մադրիդյան ակումբը նոր պայմանագիր է առաջարկել ֆրանսիացուն, բայց վերջինս մերժել է «Ատլետիկո»-ի առաջարկը:

Հաղորդվում է, որ «կապտանռնագույններ»-ն ու Գրիզմանն արդեն համաձայնության են եկել: «Բարսելոնա»-ին մնում է միայն վճարել 26-ամյա ֆուտբոլիստի 100 միլիոն եվրո հրաժարագինը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: