Սիմեոնեն մեկնաբանել է «Ատլետիկո»-ի՝ «Լեգանես»-ի նկատմամբ տարած հաղթանակը

01 Մարտի 2018 12:16
Սիմեոնեն մեկնաբանել է «Ատլետիկո»-ի՝ «Լեգանես»-ի նկատմամբ տարած հաղթանակը

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է «Լեգանես»-ի դեմ Լա Լիգայի 26-րդ տուրում տարած հաղթանակը (4:0):

«Միայն դրական տպավորություններ ունեմ: Մենք առավելություն ունեինք և արժանիորեն հաղթեցինք:

Այս պահին մեր թիմում ամեն ինչ կարգին է: Բարսելոնա ենք մեկնում հանգիստ սրտով՝ հասկանալով, որ մրցելու ենք լավագույն ֆուտբոլիստների դեմ»,- մարզչի խոսքերն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ատլետիկո» հանդիպումը կկայանա մարտի 4-ին՝ «Կամպ Նոու» մարզադաշտում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: