ՖԻՖԱ-ն մերժել է Նեյմարի՝ «Բարսելոնա»-ի դեմ ուղղված բողոքը

13 Փետրվարի 2018 14:33
ՖԻՖԱ-ն մերժել է Նեյմարի՝ «Բարսելոնա»-ի դեմ ուղղված բողոքը

ՖԻՖԱ-ն մերժել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի բողոքը՝ իր նախկին ակումբ «Բարսելոնա»-ի դեմ: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

Ֆուտբոլիստը պետք է 40 միլիոն եվրո հավատարմության բոնուս ստանար «կապտանռնագույններ»-ից, բայց ՊՍԺ տեղափոխվելուց հետո «Բարսելոնա»-ն հրաժարվեց վճարել այդ գումարը՝ համարելով, որ Նեյմարը խախտել է պայմանը: Արդյունքում բրազիլացին բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ին, բայց մերժում է ստացել:

Նշենք, որ «Բարսելոնա»-ն, իր հերթին, ցանկանում է 26-ամյա Նեյմարին դատի տալ: Ակումբը պայմանագիրը երկարաձգելու համար 75 միլիոն եվրո է վճարել բրազիլացուն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: