Լա Լիգա. «Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 5:2. Ռոնալդուի հեթ-տրիկը հաղթանակ պարգևեց Զիդանի թիմին (տեսանյութ)

11 Փետրվարի 2018 01:32
Լա Լիգա. «Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 5:2. Ռոնալդուի հեթ-տրիկը հաղթանակ պարգևեց Զիդանի թիմին (տեսանյութ)

Լա Լիգայի 23-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Ռեալ Սոսյեդադ»-ին և գոլառատ խաղում 5:2 հաշվով հաղթանակ տարավ:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, 1-ական անգամ էլ հաջողության հասան Տոնի Կրոսն ու Լուկաս Վասկեսը: Հյուրերի կազմում դիպուկ հարվածները կատարեցին Բաուտիստա Օրգիլեսն ու Իլյարամենդին:

Այս հաղթանակից հետո Զիդանի թիմը վաստակեց 42 միավոր, շրջանցեց «Վալենսիա»-ին և բարձրացավ 3-րդ հորիզոնական: «Ռեալ Սոսյեդադ»-ն, իր հերթին, միավորների կորստից հետո 26 միավորով մնաց 14-րդ հորիզոնականում:

«Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 5:2
1:0՝ Վասկես (1'), 2:0` Ռոնալդու (27'), 3:0` Կրոս (34'), 4:0` Ռոնալդու (37'), 4:1` Բաուտիստա Օրգիլես (74'), 5:1` Ռոնալդու (80'), 5:2` Իլյարամենդի (83')

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: