Իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆաել Նադալը հայտարարել է, որ շատ կուզենար լինել Մադրիդի «Ռեալ»-ի նախագահը: «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի 14-ակի հաղթողը ևս մեկ անգամ նշել է, որ հանդիսանում է «արքայական» ակումբի մեծ երկրպագու և կցանկանար դառնալ նրա մի մասնիկը.
«Երբեք չես իմանա, թե ինչ տեղի կունենա: Ամբողջ աշխարհին է հայտնի, որ ես «Ռեալ»-ի մեծ երկրպագու եմ: Մադրիդը իմ թիմն է: Դրա մասին խոսելը հիմա ուտոպիա է, բայց եթե դուք ինձ հարցնեք, թե կցանկանայի դառնալ ակումբի նախագահ, ապա կպատասխանեմ՝ իհարկե կցանկանայի: Բայց և այնպես, Ֆլորենտինո Պերեսի ղեկավարությամբ ամեն ինչ կարգին է ակումբում, այդ պատճառով էլ վստահ եմ, որ «Ռեալ Մադրիդ»-ը իմ օգնության կարիքը չունի»,- իսպանացի թենիսիստի խոսքերն է փոխանցում AS-ը: