Կարվախալը վերադարձել է ընդհանուր խումբ (լուսանկար)

07 Փետրվարի 2017 22:17
Կարվախալը վերադարձել է ընդհանուր խումբ (լուսանկար)

Մադրիդի «Ռեալ»-ի եզրային պաշտպան Դանիել Կարվախալն այսօր մարզում է անցկացրել ընդհանուր խմբում, տեղեկացնում է «արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքը:

Իսպանացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում կայացած «Սևիլյա»-ի հետ խաղում: Կարվախալն արդեն ստացել է բժիշկների խաղալու թույլտվությունը և պատրաստ է օգնել իր թիմին առաջիկա խաղում:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կարվախալը «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 13 հանդիպման:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: