«Բարսելոնա»-ն մտադիր է նշել Չեմպիոնների Լիգայում տարած առաջին հաղթանակը

07 Փետրվարի 2017 12:23
«Բարսելոնա»-ն մտադիր է նշել Չեմպիոնների Լիգայում տարած առաջին հաղթանակը

«Բարսելոնա»-ն ծրագրում է հունիսի սկզբին նշել թիմի՝ Չեմպիոնների Լիգայում տարած առաջին հաղթանակի 25-րդ տարեդարձը: 1992 թվականի մայիսի 20-ին կատալոնացիները Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթել են իտալական «Սամպդորիա»-ին:

Թիմի մամուլի խոսնակ Խոսեպ Վիվեսը հայտնել է, որ նախատեսվում է ցուցադրական խաղ կազմակերպել այդ եզրափակչի մասնակիցների և ակումբի լեգենդների միջև:

Խաղի անցկացման հստակ օրն ու մասնակից ֆուտբոլիստների կազմը դրևս չեն հստակեցվել:

Բացի այդ նշվում է, որ այդ խաղը կնվիրվի «Բարսելոնա»-ի նախկին մարզիչ Յոհան Կրոյֆի հիշատակին, ով գլախորում էր թիմն այդ պատմական խաղում և կյանքից հեռացավ 2016 թվականին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: