Պիկեն փորձել է արտահայտել մարդկանց որոշակի խմբի կարծիքը. Նադալ

03 Հոկտեմբերի 2017 20:43
Պիկեն փորձել է արտահայտել մարդկանց որոշակի խմբի կարծիքը. Նադալ

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆաել Նադալը մեկնաբանել է «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեի խոսքերը: Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի խաղացողը հայտնել էր, որ պատրաստ է հեռանալ Իսպանիայի հավաքականից:

«Կարծում եմ, որ նման արմատական հայտարարություններ անելն որևէ լավ բանի չի կարող բերել: Պիկեն փորձել է արտահայտել մարդկանց որոշակի խմբի կարծիքը, բայց նա ոչ այդքան լավ ձևով է արտահայտվել: Իմ կարծիքով այդ արարքը չի օգնի տվյալ իրավիճակին»,- Նադալի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անկախության հանրաքվե է անցկացվել: Իսպանիայի իշխանությունները, այն անօրինական է համարվել ինչի պատճառով բախում է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանական ուժերի միջև: Նշենք, որ Պիկեն կողմ է Իսպանիայից Կատալոնիայի առանձնացմանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: