«Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն խոսել է իր ապագայի մասին:
«Ապագայում կցանկանայի ինձ փորձել մարզչի դերում: Երազում եմ օգնել Կամերունի հավաքակին Աշխարհի առաջնությունում:
Գլխավորն այն է, որ ճիշտ ժամանակին հայտնվես ճիշտ տեղում»,- կամերունցու խոսքերը փոխանցում է Calciomercato-ն:
Հիշեցնենք, որ 38-ամյա ռմբարկուն կատալոնական ակումբում հանդես է եկել 2004-2009 թվականներին: