«Ոսկե խաղակոշիկ 2019/20». Լավագույն տասնյակում ընդամենը 1 ֆուտբոլիստ կա թոփ-5 լիգաներից

10 Հոկտեմբերի 2019 11:42
«Ոսկե խաղակոշիկ 2019/20». Լավագույն տասնյակում ընդամենը 1 ֆուտբոլիստ կա թոփ-5 լիգաներից

«Ոսկե խաղակոշիկ 2019/20»-ում առաջատարը էստոնական «Ֆլորա»-ի հարձակվող Էրիկ Սորգան է:

Արդարության համար նշենք, որ էստոնիայում առաջնությունը վաղուց է մեկնարկել, ու Սորգան հասցրել է բավական թվով գոլեր հեղինակել, սակայն, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի վերջում նա չի լինի նույնիսկ լավագույն հնգյակում:

Այս պահին լավագույն տասնյակն այս տեսքն ունի.

     1. Էրիկ Սորգա («Ֆլորա»): 27 գոլ 31 խաղում  (x1,0) / 27 միավոր

     2. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»): 11 գոլ և 7 խաղում  (x2,0) / 22

     3. Իյլա Շկուրին («Էներգետիկ»): 14 գոլ 21 խաղում  (x1,5) / 21

     4. Մուամեր Տանկովիչ («Համաբրբյու»): 14 գոլ 26 խաղում (x1,5) / 21 

     5. Ռոբին Սոդեր («Գյոթեբորգ»): 12 գոլ 24 խաղում (x1,5) / 18 

     6. Վիտալիյ Կվաշուկ («Գոմել»): 12 գոլ 22 խաղում (1,5) / 18 

     7. Մոհամեդ Նույա Տուրայ («Յուրգոդեն»): 12 գոլ 26 խաղում (x1,5) / 18 

     8. Տորգեյր Բորվեն («Օդդ»): 17 գոլ 23 խաղում (x1,0) / 17 

     9. Էրլինգ Հալանդ («Զալցբուրգ»):11 գոլ 8 խաղում (x1,5) / 16,5 

     10. Ջորդան Լարսոն («Նորչյոպինգ»): 11 գոլ 26 խաղում (x1,5) / 16,5

Հիշեցնենք, որ «Ոսկե խաղակոշիկ 2018/29» նվաճել էր «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: