Գնաբրին շարունակում է փայլել. 24-ամյա ֆուտբոլիստը գերազանցել է Կլոզեի ռեկորդը

10 Հոկտեմբերի 2019 10:41
Գնաբրին շարունակում է փայլել. 24-ամյա ֆուտբոլիստը գերազանցել է Կլոզեի ռեկորդը

Գերմանիա - Արգենտինա ընկերական խաղում հաշիվը բացել էր գերմանացիների վինգեր Սերժ Գնաբրին:

24-ամյա ֆուտնոլիստն իր 10-րդ գնդակը խփեց ազգային ընտրանու կազմում անցկացրած 11 խաղում: Սա նոր ռեկորդ է Գերմանիայի հավաքականի համար:

Նախորդ ցուցանիշը պատկանում էր լեգենդար ռմբարկու Միրոսլավ Կլոզեին: Վերջինը 10 գոլի շեմը հաղթահարել էր 13 խաղում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Տոտենհեմ» - «Բավարիա» խաղում Գնաբրին պոկեր էր ձևակերպել:

Գերմանիա - Արգենտինա խաղն ավարտվել էր 2:2 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: