Ընկերական հանդիպման շրջանակում Գերմանիայի հավաքականը տանն ընդունել էր Արգենտինայի հավաքականին: Գոլառատ խաղում կողմերը հաղթողին չպարզեցին:
22-րդ րոպեի դրության բունդեսթիմն արդեն հաղթում էր 2 գնդակի առավելությամբ. աչքի էին ընկել Սերժ Գնաբրին և Կայ Հավեցը: Երկրորդ կեսում արգենտինացիներին հաջողվեց փրկվել պարտությունից: 66-րդ րոպեին հաշիվը կրճատեց Լուկաս Ալարիոն, իսկ 85-րդ րոպեին աչքի ընկավ Լուկաս Օկամպոսը:
Գերմանիա - Արգենտինա՝ 2:2