Պաշտոնական. Շվայնշտայգերը ավարտեց կարիերան

08 Հոկտեմբերի 2019 18:54
Պաշտոնական. Շվայնշտայգերը ավարտեց կարիերան

«Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: 

«Ժամանակը եկել է: Ցանկանում եմ շնորհակալություն ձեզ բոլորին և իմ թիմերին. «Բավարիա»-ին, «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, «Չիկագո Ֆայր»-ին  և Գերմանիայի հավաքականին» , - իր թվիրթերյան էջում գրել է 35-ամյա խաղացողը: 

Գերմանացի ֆուտբոլիստը 8 անգամ դարձել է Բունդեսլիգայի հաղթող, 7 անգամ՝ երկրի գավաթակիր, մեկ անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

2014 թվականին նա Բունդեսթիմի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: