Իբրահիմովիչը սեփական արձանը կբացի

08 Հոկտեմբերի 2019 14:28
Իբրահիմովիչը սեփական արձանը կբացի

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացոնղ «Լոս-Անջելես Գելաքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Շվեդիայում կմասնակցի սեփական արձանի բացման արարողությանը, այս մասին ֆուտբոլիստը հայտնել է Թվիթերի իր պաշտոնական էջում:

«Հոկտեմբերի 8-ին «Մալյմոյում տեղի կունենա իմ արձանի բացման արարողությունը: Սպասում եմ բոլորիդ»,- գրել է Իբրահիմովիչը:

Նշենք, որ Իբրահիմովիչի արձանը կկանգնեցվի «Մալյմո» ֆուտբոլային ակումբին պատկանող մարզադաշտի շրջակայքում: «Մալյմո»-ում շվեդ հարձակվողը կատարել է առաջին ֆուտբոլային քայլերը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: