Scuf. Ռոնալդինյոն նոր մասնագիտություն է ընտրել

08 Հոկտեմբերի 2019 11:23
Scuf. Ռոնալդինյոն նոր մասնագիտություն է ընտրել

Բրազիլիայի հավաքականի ու «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն մտադիր է կիբերմարզիկի կարիերա սկսել, տեղեկացնում է Scuf-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, լեգենդար բրազիլացին մտադիր է իր թիմը ստեղծել ու այնտեղ հավաքել իր երկրի լավագույններին:

Ամենայն հավանականությամբ, Ռոնին հանդես կգա PES-ում կամ FIFA-ում: Նա որոշել է այլ մանրամասներ դեռևս հայտնի չդարձնել:

Ռոնալդինյոյի նոր թիմը կրելու է R10 անվանումը:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ մոտ ապագայում կիներսպորտը կարող է օլիմպիական ձև դառնալ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: