Թոփ 5 լիգաների թիմերից ընդամենը երկուսը չեն ճաշակել պարտության դառնությունն այս մրցաշրջանում

07 Հոկտեմբերի 2019 10:43
Թոփ 5 լիգաների թիմերից ընդամենը երկուսը չեն ճաշակել պարտության դառնությունն այս մրցաշրջանում

Ա Սերիայի 7-րդ տուրում «Յուվենթուս»-ը 2:1 հաշվով առավելության հասավ «Ինտեր»-ի նկատմամբ ու ստանձնեց առաջատարի դերը:

Թուրինյան ակումբը ոչ մի անգամ չի պարտվել այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում: Սարիի թիմը 7 հաղթանակ է տոնել ու 2 հանդիպում էլ ավարտել է ոչ-ոքի:

Նմանատիպ հաջողության է հասել նաև «Վոլֆսբուրգ»-ը: Գերմանական թիմը նույնպես դեռևս չի ճաշակել պարտության դառնությունը (6 հաղթանակ, 5 ոչ-ոքի):

Օլիվեր Գլասների թիմը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում՝ մեկ միավոր զիջելով Մլունխենգլադբախի «Բորուսիա»-ին:

 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: