Ռոնալդուն ինձ ասել է, որ իր հաջողությունների համար պարտական է Մեսսիին. Խաբիբ

06 Հոկտեմբերի 2019 14:17
Ռոնալդուն ինձ ասել է, որ իր հաջողությունների համար պարտական է Մեսսիին. Խաբիբ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հայտնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել Թուրինի «Յուվենտուս»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուի հետ:

«Ես «Ռեալ»-ի մեծ երկրպագու եմ և ակնհայտ է, որ ինձ համար Ռոնալդուն ավելի հզոր ֆուտբոլիստ է, քան Մեսսին:

Ես Ռոնալդուի հետ զրուցել եմ այս հարցի շուրջ: Նա ինձ ասաց, որ չէր լինի այսքան ուժեղ, եթե չլիներ Մեսսին»,- ասել է Նուրմագոմեդովը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: