Պոգբան շարքից դուրս է մնացել 3 շաբաթով. Դեշամ

03 Հոկտեմբերի 2019 20:10
Պոգբան շարքից դուրս է մնացել 3 շաբաթով. Դեշամ

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Եվրո-2020-ի Իսլանդիայի և Թուրքիայի ընտրանիների դեմ թիմի հայտացուցակից Պոլ Պոգբայի բացակայության մասին: 

«Նա ծնկի հետ կապված նոր խնդիրներ ունի: 

Պոգբան մասնակցել է անգլիական լիգայի գավաթի հանդիպմանը, ինչից հետո երկուշաբթի օրը կրկին խաղացել է «Արսենալ»-ի հետ: 

Այդ պատճառով նա շարքից դուրս է մնացել 3 շաբաթով», - 50-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Goal-ը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: