Բերբատովը հայտնել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին

19 Սեպտեմբերի 2019 22:05
Բերբատովը հայտնել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին

Բուլղարիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Դիմիտար Բերբատովը հայտնել է կարիերան ավարտելու մասին:

38-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում պաշտպանել է «Բայեր»-ի, «Տոտենհեմ»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գույները:

«Նախորդ տարի ես փորձեցի նոր ակումբ փնտրել, բայց չստացվեց: Վերջին խաղս անցկացրել եմ մեկ տարի առաջ: Ճիշտ ժամանակն է, որ ավարտեմ կարիերաս:

Իհարկե, ես կկարոտեմ ֆուտբոլը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ինձ օգնել են աճել»,- իր ինստագրամյան էջում գրել է Բերբատովը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: