Չեմ ցանկանում ինչ-որ մեկի հետ վիճել. Նոյերը՝ Տեր Շտեգենի մասին

19 Սեպտեմբերի 2019 19:26
Չեմ ցանկանում ինչ-որ մեկի հետ վիճել. Նոյերը՝ Տեր Շտեգենի մասին

«Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականի մեկնարկային կազմում՝ «Բարսելոնա»-ի առաջին համար Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ մրցակցության մասին:  

«Չեմ ցանկանում ինչ-որ մեկի հետ վիճել կամ պարզել, թե ով է ավելի լավը: Մենք բոլորս մեկ թիմ ենք: 
 
Մենք գիտենք, որ Գերմանիայի հավաքականը լավ դարպասապահներ ունի, ովքեր միասին են խաղում և ամեն ինչ անում են թիմի համար: 
 
Այդ պատճառով ես այլևս չեմ ցանկանում քննարկել դա», - գերմանացու խոսքերն է փոխանցում Goal-ը: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: