France Football-ն այսուհետ կորոշի աշխարհի լավագույն դարպասապահին

19 Սեպտեմբերի 2019 15:23
France Football-ն այսուհետ կորոշի աշխարհի լավագույն դարպասապահին

Հեղինակավոր France Football հանդսը հայտարարել է, որ այսուհետ յուրաքանչյուր տարի մրցանակ կհանձնի աշխարհի լավագույն դարպասապահին, ինչպես նաև կհրապարակի լավագույնների 10-յակը։

Մրցանակը կկրի ռուս լեգենդար դարպասապահ Լև Յաշինի անունը, ով դեռևս միակն է դարպասապահներից, ում հաջողվել է նվաճել «Ոսկե գնդակ»-ը հեռավոր 1963 թվականին։

Այս տարվա մրցանակի հավակնորդների ցուցակը կհրապարակվի հոկտեմբերի 21-ին։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: