Խաբիբն ու Բեքհեմը հանդիպել են Փարիզում (լուսանկար)

19 Սեպտեմբերի 2019 13:17
Խաբիբն ու Բեքհեմը հանդիպել են Փարիզում (լուսանկար)

UFC-ի թեթև քաշային կարգի գորխող չեմպիոն Խաբին Նուրմագոմեդովը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի հետ:

Աստղերը հանդիպել են Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության ՊՍԺ - «Ռեալ Մադրիդ» հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ Խաբիբը «սերուցքայիններ»-ի երկրպագու է, իսկ անգլիացին հանդես է եկել և՛ «արքայական» ակումբում և՛ փարիզյան գրանդում:

Հավելենք, որ խաղն ավարտվել էր տանտերերի՝ 3:0 հաշվով հաղթանակով:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: