Երազում եմ Մեսսիին տեսնել «Բոկա Խունիորս»-ի մարզաշապիկով. Ռիկելմե

18 Սեպտեմբերի 2019 21:30
Երազում եմ Մեսսիին տեսնել «Բոկա Խունիորս»-ի մարզաշապիկով. Ռիկելմե

«Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Խուան Ռիկելմեն խոսել է իր հրաժեշտի հանդիպման մասին, որին պետք է մասնակցի նաև «կապտանռնագույններ»-ի ավագ Լիոնել Մեսսին:

«Այդ խաղում միմյանց հետ կմրցեն 2000/01 թվականի և 2007 թվականի Լիբերտադորեսի Գավաթի հաղթող թիմերը: Մեսսին կլինի միակ ֆուտբոլիստը, ով այդ թիմերից ոչ մեկում չի խաղացել: Հուսամ նա կմասնակցի խաղին: Երազում եմ նրան տեսնել «Բոկա Խունիորս»-ի մարզաշապիկով»,- Ռիկելմեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Հավելենք, որ այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 12-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: