Փնտրում եմ Էդնա անունով կնոջն, ով ինձ անվճար սնունդ էր տրամադրում. Ռոնալդու

18 Սեպտեմբերի 2019 11:41
Փնտրում եմ Էդնա անունով կնոջն, ով ինձ անվճար սնունդ էր տրամադրում. Ռոնալդու

«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ «Սպորտինգ»-ի ֆուտբոլային ակադեմիայում սովորելու տարիներին սնվել է Մաքդոնալդսի անվճար բուրգերներով:

«Երբ 11-12 տարեկան էր, ընտանիքս գումար չուներ: Ապրում էի «Սպորտինգ»-ի մյուս սաների հետ ու հարազատներիս տեսնում էի 3 ամիսը մեկ անգամ: Կյանքի այդ շրջանը շատ ծանր էր ինձ համար:

Ուշ երեկոյան՝ 22:30-23:00-ը, շատ էինք սոված լինում, իսկ մարզադաշտի հարևանությամբ Մաքդոնալդս կար: Թակում էինք դուռն ու ասում. «ողջույն, կարող եք մեզ բուրգեր տալ»: Այնտեղ Էդնա անունով մի կին ու ևս երկու աղջիկ էին աշխատում:

Ես այլևս նրանց չեմ տեսել, չնայած՝ շատ եմ փնտրել, հարցրել Պորտուգալիայում բնակվող մարդկանց: Իսկ այդ Մաքդոնալդսն արդեն փակվել է: Երջանիկ կլինեմ, եթե գտնեմ նրանց այս հարցազրույցի միջոցով: Կհրավիրեմ Թուրին ու միասին կճաշենք»,- պորտուգալացու խոսքերը փոխանցում է The Sun-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: